Aravot.am-ին հասած լուրերի համաձայն, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ռուսաստանաբնակ գործարար Արմեն Շահազիզյանը մտադիր է հրաժարական տալ:
Տեղեկության ճշմարտացիությունը պարզելու նպատակով դիմեցինք ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին, որը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այդ տեղեկությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ