Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել բակային տարածքներում ապօրինի առևտրի դեպքերը բացառելու ուղղությամբ

Փետրվար 01,2016 14:24

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու կողմից ընդունված պարտադիր բարեկարգման, առևտրի  և սպասարկումների վերաբերյալ  որոշումների պահանջների կատարման նկատմամբ:

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ ամիս այս ուղղությամբ կազմվել է 77 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է խստացնել  հսկողությունը և կիրառել կոշտ վարչարարություն:

Աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթը բացառելու ուղղությամբ ձեռնարկված  աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ  շաբաթ  սույն իրավախախտման մասով կազմվել է 24 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքները հատկապես հանգստյան օրերին, ինչպես նաև մշտական ուշադրության կենտրոնում պահել մայրաքաղաքի վերգետնյա և ստորգետնյա անցումներում սանիտարական մաքրման աշխատանքների կազմակերպումը:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 2 վարչական արձանագրություն: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է չգործող 6  կրպակ: Հանձնարարվել է շարունակել աշխատանքներն ու խիստ հսկողություն  սահմանել բակային տարածքներում ապօրինի առևտրի դեպքերը բացառելու ուղղությամբ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29