«Որովհետեւ այդ ջուրն ինչքան ադրբեջանցուն ա պետք, այդքան էլ Ղարաբաղին ա պետք, որ իրանց մոտ էր ջրբաժանը, չէին թողնում»,- փետրվարի 1-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ընդունված հակահայկական զեկույցին՝ ասաց ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Նա ասաց, որ կարծում է, զեկույցը լավ հետեւանք կունենա. «Հիմա էս ավելի լավ է, որ իրենք բարձրացրին, հիմա տեսնենք, ինչ է ստացվում»:
Հարցին, թե իրավական հետեւանք կարո՞ղ է ունենալ, Սեյրան Սարոյանն ասաց. «Էդ ջուրը, որ բաժանում ա, մեզ էլ կհասնի, էլի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ