Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը Գալուստ Սահակյանին առաջարկեց լսումներ. «Ցանկացած պահի սա կարող է պայթել՝ որպես ճգնաժամ» (Տեսանյութ)

Փետրվար 01,2016 13:34

Այսօր, ի պատասխան Էդմոն Մարուքյանի հարցադրման, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել էր, որ եթե ԱԺ ամբիոնը չքաղաքականացնեն, ավելի շատ օրենսդրական նախաձեռնություններ կհասցնեն քննարկել մեկ քառօրյայի ընթացքում:

Գալուստ Սահակյանի այդ առաջարկությունը՝ չքաղաքականացնել ԱԺ ամբիոնը, «շատ օրիգինալ» գնահատեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքերով՝ ՀՀ-ն միակ երկիրն է հավակնում դառնալ աշխարհում, որտեղ քաղաքականությունը չքաղաքականացնելու կոչեր են հնչում:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերջին 3 ամիսների ընթացքում՝ արձակուրդներին, եղել է ՀՀ շուրջ 50 գյուղերում եւ մտահոգություն հայտնեց, որ պաշտոնական վիճակագրությունը, նաեւ այն վիճակագրությունը, որ ներկայացում է ԿԲ-ն՝ կապված գյուղացիական վարկերի հետ, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: Բազմաթիվ գյուղացիներ ստիպված են նոր վարկեր վերցնել՝ հին վարկերը փակելու համար. «Մարդկանց մեջ հարյուրավոր կոնֆլիկտներ են առաջացել միմյանց երաշխավոր լինելու հետեւանքները չգիտակցելու համար, եղբայրը՝ եղբոր, հարեւանը՝ հարեւանի: Այս իրավիճակն ավելի սրվել է, որովհետեւ բազմաթիվ մթերող ընկերություններ մինչեւ այժմ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողացել վճարել գյուղացիներին»:

Նա առաջարկեց Գալուստ Սահակյանին, որ լսումներ հրավիրի, որպեսզի այս իրավիճակի մասին մանրամասն քննարկեն, որովհետեւ ցանկացած պահի սա կարող է պայթել՝ որպես ճգնաժամ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29