Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ հարցում Իրանի միջնորդությունը հայանպաստ չի կարող լինել. Արման Նավասարդյան

Փետրվար 01,2016 13:32

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն Իրանի շուրջ բեկումնային իրադարձություններ է տեսնում: Իրանի դեմ պատժամիջոցների կասեցումն, ըստ նրա, մեծ հնարավորություններ է բացում նաեւ Հայաստանի համար:

Նա այսօր «Արմենպրես» ակումբում ասուլիսի ժամանակ իր տեսակետները ներկայացրեց ԼՂՀ հարցով Իրանի շահագրգռվածության մասին, այդ հարցում Իրանի՝ որպես միջնորդ երկիր հանդիսանալու վերաբերյալ, ու հիշեցրեց մի քանի օր առաջ տեղի ունեցած հայտարարությունը Իրանի փոխարտգործնախարարի մակարդակով. «Իրանն առաջարկ ներկայացրեց՝ հանդես գալ միջնորդ ԼՂՀ-ի հարցով: Սա շատ հետաքրքիր է, բայց այդքան էլ նոր հայտ չէ, որ անում է Իրանը: 1992թ-ին Թեհրանում ստորագրված եռակողմ համաձայնագիր գոյություն ունի, բայց Շուշին գրավելուց հետո համաձայնագիրը չգործեց…Մեզ համար կարևոր հանգամանք կա. բարեկամ երկիրը պատրաստակամություն է հայտնում միջնորդ երկիր հանդես գալու համար, բայց Թեհրանը չի բարձրաձայնում ինչ ֆորմատով է ուզում մասնակցել»:

Պարոն Նավասարդյանի խոսքով, եթե պաշտոնական Թեհրանը մանրամասներ ձևաչափը, օրինակ ասելով, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ձևաչափին է միանում՝ շիլաշփոթ կդարձներ, իսկ եթե ցանկանար հանդես գալ առանձին, ապա դա էլ լավ չէր լինի. «Մի շարք հանգամանքներից ելնելով` Իրանը չի կարող վճռորոշ դեր խաղալ այդ հարցի լուծման գործում: Եվ այն տեսակետը, թե ԼՂՀ հարցի լուծումը հօգուտ Հայաստանի այդ դեպքում կլինի՝ շատ կասկածելի է: Ընդհակառակը խնդիրը կարող է ավելի սրվել, որովհետև Թուրքիայի վարդագույն երազանքն է մասնակցել խնդրին ու նպաստել լուծմանը` հօգուտ Ադրբեջանի ու այժմ ավելի մեծ թափով ու պահանջով»:

Ըստ նրա, Գերմանիան, ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը, շահագրգռված է խնդրին ներքաշվելուն, իսկ դա հայանպաստ չէ;

Դեսպանի խոսքով, Իրանը նպատակ ունի դառնալ տարածաշրջանի թիվ մեկ խաղացողը. «Իհարկե, Իրանն ուզում է վճռական ձայն ունենալ տարածաշրջանում, բայց ասել, որ որպես բարեկամ ՀՀ-ի օգտին կանի, միանշանակ չէ, քանի որ ինքն իր անձնական շահերն ունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29