Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը Բահրեյնի քաղաքացիական ակտիվիստ Ֆադհել Ռադհիի անհետացման վերաբերյալ

Փետրվար 01,2016 12:58

2016 թվականի հունվարի 30-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող, Բահրեյնի քաղաքացիական ակտիվիստ Ֆադհել Ռադհին կալանքի ժամկետը լրանալու կապակցությամբ պետք է ազատ արձակվեր: Փաստաբանը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ճշտելով, որ նա Քրեակատարողական հիմնարկից համապատասխան ձևակերպումներ կատարելուց հետո դուրս է թողնվելու ժամը 12:00-ին, այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ ժամը 11:30-ին, սակայն ՔԿՀ-ից հայտնել են, որ Ֆադհել Ռադհիի «ընկերները» եկել և դիմավորել են նրան: Մեզ համար անհայտ է, թե ովքեր են այդ «ընկերները», և մինչ այժմ որևէ տեղեկություն չունենք Ֆադհել Ռադհիի գտնվելու վայրի վերաբերյալ:

Սույնով վերստին հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես Եվրոպայի Խորհրդի անդամ պետություն, չպետք է արտահանձնի Ֆադհել Ռադհիին Բահրեյնի Թագավորությանը, քանի որ նրա նկատմամբ կարող են կիրառվել խոշտանգումներ, որի համար ուղղակի պատասխանատվությունը կկրի Հայաստանի Հանրապետությունը:

Արտահանձնման դեպքում կարող է վտանգվել նաև Ֆադհել Ռադհիի կյանքը, քանի որ Բահրեյնի Թագավորությունում վերացված չէ մահապատիժը: Պահանջում ենք ՀՀ իշխանություններից, մասնավորապես՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից և ՀՀ Ոստիկանությունից, հրապարակավ տեղեկատվություն տարածել Ֆադհել Ռադհիի գտնվելու վայրի վերաբերյալ և հայտնել, թե նրա արտահանձնման վերաբերյալ ինչ որոշում է կայացվել:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29