Այսօր հինգերորդ գումարման ԱԺ-ի 9-րդ նստաշրջանի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պաշտոնապես հայտարարեց, որ օմբուդսմենը հրաժարականի դիմում է ներկայացրել, ուստի պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են:
Գալուստ Սահակյանը օրակարգը ներկայացնելիս նախ անդրադարձավ ԵԽԽՎ-ի հակահայկական բանաձեւերին: Նա շնորհակալություն հայտնեց սփյուռքին, ընդդիմադիրներին, որոնք պետության հետ միասին իրենց հայանպաստ գործողություններով սատար կանգնեցին ՀՀ-ին ու Արցախին. «Անկախ քվեարկության արդյունքներից, ԵԽԽՎ որեւէ բանաձեւը պետք չի դիտարկել հաղթանակի կամ պարտության տեսանկյունից, մանավանդ, որ ինչպես ասում են՝պարտությունը որբ է, հաղթանակը բազում տերեր ունի: Հարցն այն է, որ մենք կարողանում ենք գիտակցել մեր ուժը եւ այն միասնաբար օգտագործել ի շահ երկրի»:
Ըստ ԱԺ նախագահի, այն, որ բոլորի ջանքերի արդյունքում ձախողվեց վտանգավոր բանաձեւերից մեկը, վկայում է, որ ԵԽԽՎ-ում բոլորը չեն, որ իրականությունը տեսան «Բաքվի նավթային աշտարակից»: Նա շնորհակալություն հայտնեց ԵԽԽՎ այն պատգամավորներին, որոնք ձեռնպահ մնացին այդ կառույցը վարկաբեկելուց:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ