Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանի «գործն» ընդունվեց վարույթ (Տեսանյութ)

Փետրվար 01,2016 11:47

ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօր նիստում վարույթ է ընդունել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի դեմ ներկայացված դիմումը:

Հիշեցնենք, պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը բանակի եւ պաշտպանության նախարարի վերաբերյալ, Շուշան Պետրոսյանը «սպառնացել» էր. «աչքերդ կհանեմ, լակոտ»: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողով`քննելու պատգամավորի վարքագիծը:

Հաջորդ նիստում, որը կկայանա փետրվարի 11-ին, ժամը 12-ին, հանձնաժողովի անդամները կլսեն Շուշան Պետրոսյանի եւ դիմող կողմի բացատրությունները: Այս հարցով զեկուցող է նշանակվել Խոսրով Հարությունյանը:

Լրագրող Լիլիթ Լալայանի դիմումը հանձնաժողովը նույնպես կքննարկի հաջորդ նիստում: Լրագրողը, հիշեցնենք, դիմել էր պատգամավորների կրկնակի քվեարկությունների հարցով: Այս հարցով էլ զեկուցող է նշանակվել Թեւան Պողոսյանը:

Ի դեպ, արդեն լրացել են էթիկայի այս հանձնաժողովի լիազորությունները: Քիչ անց մեկնարկելիք խորհրդարանի հերթական նստաշրջանում արդեն հայտնի կդառնա հանձնաժողովի հաջորդ կազմը: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, էթիկայի հանձնաժողովն ամեն նստաշրջանի վերակազմավորվում է: Իսկ նախագահությունն իրականացվում է ռոտացիոն կարգով: Այն այս անգամ կանցնի ՀՀԿ խմբակցությանը:

Հավելենք, որ ըստ «Առաջին լրատվականի»՝ Շուշան Պետրոսյանն ասել է լրագրողներին. «Իմ երկրին, պաշտպանության նախարարին, բանակին, սպային վիրավորող որևէ մարդ անընդունելի տարր է, վե՛րջ: Կուզենայի յուրաքանչյուրդ այդպես վերաբերվեք: Եթե աչքովս ընկավ նման գրառում, նույն կերպ կարձագանքեմ, ավելին կասեմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29