Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հուշ (բանաստեղծություն)

Փետրվար 01,2016 11:44

Իմ հուշերի մակույկը,
Ինձ տանում է դեպի վեր,
Սակայն, հոգուս կրակը,
Քեզ է տենչում քնքուշ սեր:

Փոքրիկ տղան այն ափին,
Արևներ էր նկարում,
Եվ չգիտեր, որ թաքուն`
Նաև սեր էր քարոզում:

Նա տեղյակ չէր, որ սերը,
Մեկ անգամ է բողբոջում,
Ու ցանկալի արևը,
Անցյալը ետ չի բերում:

Խավարից ծագող հույսը,
Չարթնացրեց կորած սերս,
Լոկ զարթնեց սիրո լույսը,
Եվ դարձյալ մարեց սերս:

Զգոն չեղանք մենք կրկին,
Չլսեցինք փոքրիկին,
Եվ մակույկը հույսերիս,
Դարձավ երազ` հուշերիս:

Արդ. հուշերիս մակույկը,
Ինձ տանում է արդեն վար,
Մեկ է, հոգուս կրակը,
Քեզ է տենչում անգին սեր…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29