Լրահոս
Օրվա լրահոսը

Հռչակվեց Ժողովրդավարության Ազգային պլատֆորմի ստեղծումը

Փետրվար 01,2016 10:47

Մենք՝ «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության թիմը և մեր համախոհները,

մտահոգված լինելով Հայաստանում ժողովրդավարության սահմանափակումների և մարդու իրավունքների ոտնահարման համակարգված խնդիրներով,

ընտրությունների և հանրաքվեների կեղծման մշտական պրակտիկան համարելով երկրի զարգացմանն ուղղված լրջագույն մարտահրավեր,

Հայաստանում ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և ազատ ու օրինական ընտրությունների անցկացման կարևոր նախապայմանը դիտարկելով քաղաքացիական արժեքների լայն տարածումը և քաղաքացիական հասարակության զարգացումը,

կարևորելով մեր ջանքերի համադրումը սպասվող ընտրական շրջանում ընտրությունների վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ստեղծման գործում,

հռչակում ենք Ժողովրդավարության Ազգային պլատֆորմի ստեղծումը:

Պլատֆորմի առաջիկա գործունեության հիմնական ուղղություններն են՝

Ներգրավվել Ընտրական օրենսգրքի մշակումներին՝ հանդես գալով ընտրակեղծարարության մեխանիզմների սահմանափակմանն ուղղված սկզբունքային առաջարկներով,

Ապահովել հանրային լայն ներգրավվածություն փաստաթղթի մշակման աշխատանքներին,

Քաղաքացիներին իրազեկել ընտրակեղծարարության դեմ պայքարի հնարավոր մեթոդների մասին՝ նախապատրաստելով առաջիկա ընտրություններին:

Պլատֆորմն ընտրում է ոչ բռնի պայքարի, հրապարակայնության, համագործակցության, ակտիվ դիմադրության, կամավորության, ընդհանրություններն առաջ մղելու, իսկ տարակարծությունները՝ մի կողմ թողնելու սկզբունքներն ու պայքարի մեթոդները:

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29