ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման ցուցակը փետրվարի 1-ի դրությամբ:
Լեւոն Արոնյանը 2792 միավորով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Իսկ առաջատարների տասնյակում ըստ հաջորդականության տեղ են գտել Մագնուս Կարլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Անիշ Գիրին, Լեւոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Վեսելին Տոպալովը եւ Ուեսլի Սոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ