Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հունվարի 29-ին բաժանվել էր երկու մասի: Հավաքականի ութ անդամներ գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մեկնել էր Սոֆիա, իսկ թիմի առաջատարներից 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը եղբոր՝ Արամ Ջուլֆալակյանի եւ մարզիչ Արամ Գասպարյանի հետ մեկնել էր Թուրքիա՝ մասնակցելու Վեհդի Էմրեի եւ Համիթ Քափլանի միջազգային մրցաշարին:
Aravot.am-ի տեղեկություններով` Արսենը անցկացրել է չորս գոտեմարտ եւ նվաճել հաղթողի կոչումը, իսկ Արամ Ջուլֆալակյանը պարտվել է առաջին գոտեմարտում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Արսեն Ջուլֆալակյանի ՖԲ էջի
Կարդացեք նաև