Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի միջազգային ավանդական մրցաշարից վերադառնում է 3 ոսկե եւ 2-ական արծաթե ու բրոնզե մեդալով:
Վերջին օրը մեր հանրապետությունից մրցագորգ մտան 85 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանն (նկարում) ու Արթուր Շահինյանը: Պայքարի ընթացքը թիմակից մարզիկներին միմյանց դեմ հանեց կիսաեզրափակչում, որտեղ հաջողությունն ուղեկցեց առաջինին, սակայն Մաքսիմը որոշիչ գոտեմարտում համառ պայքարում պարտվեց՝ բավարարվելով արծաթով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ok.ru-ի
Կարդացեք նաև