Աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեդվեյզեր կրտսերը, որը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 49 հաղթանակ եւ ոչ մի պարտություն չի կրել, իսկ վերջերս հրաժեշտ է տվել ռինգին, Maxim-ի փոխանցմամբ $ 3,5 մլն արժողությամբ Bugatti Chiron մակնիշի սպորտային ավտոմեքենա է գնել:
Աղբյուրի փոխանցմամբ, այս մեքենան շքեղությունը պաշտող Մեդվեյզերի հավաքածուի ամենաթանկ քառանիվ ընկերը չէ: Նրա ավտոպարկում կա Koenigsegg CCXR Trevita մեքենա, որը ձեռք բերելու համար աշխարհի լավագույն բռնցքամարտիկը վճարել է $ 4,8 միլիոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Getty Images-ի
Կարդացեք նաև