Իրանում մեկնարկել է միջնադարյան պոետ Ֆիրդուսիի շախմատային 6-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 11 երկրների 178 շախմատիստներ:
Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանն ու Կարեն Գրիգորյանը խաղացված երեք տուրում հաղթել են մրցակիցներին ու եւս 15 հոգու հետ միասին գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ