Բուլղարիայի մայրաքաղաքում մեկնարկած Յան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի 54-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը բերքահավաք է անում:
Մեր հունահռոմեական ըմբիշներն արդեն հինգ մեդալ են նվաճել: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նոր քաշային կարգում՝ 71 կգ-ում, Միհրան Հարությունյանը, 75 կգ քաշային Կարապետ Չալյանը, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը բարձրացել են պատվո պատվանդանի առաջին աստիճան, Գեւորգ Ղարիբյանը արծաթ է նվաճել 59 կգ քաշային կարգում, իսկ 130 կգ քաշային Էդգար Խաչատրյանը դարձել է երրորդ մրցանակակիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ