Գեղասաhորդուհի Եվգենիա Մեդվեդեւան համաշխարհային ռեկորդ է սահմանել: 16-ամյա աղջնակը Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է շահել մենասահքի առաջնությունում:
Նա նաեւ Եկատիրինբուրգում անցկացված Ռուսաստանի առաջնությունում կարճ ծրագրի շրջանակներում հավաքել է 79.44 միավոր: Այդպիսով նա ռեկորդ է սահմանել՝ անցնելով նախորդ ռեկորդը, որը սահմանել էր ճապոնուհի մարզիկը՝ հավաքելով 78.66 միավոր:
Այս մասին հայտնում է Interfax.ru-ն:
Եվգենիան, չնայած կրում է իր մոր ռուսական ազգանունը, սակայն արմատներով հայ է. հայրը Արման Բաբասյանն է:
https://www.youtube.com/watch?v=U-w-pjGPQC8