Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնը «կայֆեր ստանալու» համար չի

Հունվար 30,2016 21:36

Երբ ես երեկ գրեցի Եռաբլուրում պետական պաշտոնյաների էթիկապես սխալ, ոչ ադեկվատ, «ոչ պետական» պահվածքի մասին, շատերը հակադարձեցին՝ «բա լրագրողնե՞րը»: Քանի որ  Ֆեյսբուքում բանավիճելու սովորություն չունեմ, այստեղ երկու բառով իմ նկատառումը հայտնեմ:

Պետական պաշտոնյաների եւ բոլոր մնացած քաղաքացիների վարքը չի կարող դիտվել նույն հարթության մեջ, գնահատվել նույն չափանիշներով: Եթե մարդն ապրում է (պետք է ապրի, համենայնդեպս) հարկատուների հաշվին, ապա նա պետք է գիտակցի, որ իր կյանքը, իր կենցաղը, իր աշխատանքը գտնվում է մնացած քաղաքացիների, այսինքն՝ այդ հարկերը մուծող մարդկանց սեւեռուն ուշադրության ներքո: Հայաստանում պաշտոնյաները կարծում են, որ իրենք պաշտոններ են զբաղեցնում իրենց «կայֆերի» համար կամ Աստվածն է նրանց շնորհել «աթոռ վայելելու» արտոնությունը: Բայց նրանք սխալվում են՝ դա ծառայություն է, որը նրանք իրականացնում են մե՛ր, հարկատուներիս հանձնարարությամբ եւ մե՛ր փողերով: Ինչպես եւ ցանկացած ծառայություն, այն պետք է ուղեկցվի դժվարություններով եւ անհարմարություններով:

Երբ պաշտոնյան հայտնվում է հասարակական վայրում, շատ բնական է, որ նրա վրա են թափվում լրագրողների բոլոր սուր հարցադրումները, որոնք կապված են հասարակության մեջ շրջանառվող եւ, հնարավոր է, իրենց՝ պաշտոնյաներին բացասաբար բնութագրող տեղեկությունների հետ: Այդպես է ոչ միայն Հայաստանում, այլեւ եվրոպական ցանկացած երկրում: Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես են այդ հարցերի տարափի մեջ եվրոպացի պաշտոնյաները համբերատար տալիս իրենց պատասխանները եւ, որքան գիտեմ, չեն համարձակվում ասել՝ «ես զզվում եմ ձեզնից» կամ՝ «հլը շորերդ դզի»: Լրագրողներն իրավունք ունեն ցանկացած վայրում, ցանկացած միջոցառման ժամանակ հարցեր տալու ցանկացած թեմայով: Որքանով են այդ հարցերը պատեհ կամ անպատեհ, պետք է որոշեն նրանց ընթերցողները, ոչ թե պաշտոնյաները, նրանց PR-իստները կամ երկրպագուները:

Լրագրողական էթիկայի եւ պրոֆեսիոնալիզմի մասին նույնպես կարելի է խոսել: Բայց սա այդ առիթը չէ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Եթե պաշտոնյան կամ նրան նշանակողը չի ընտրվում, ապա նրա գլխին ոչ մի քարոզ չի օգնի: Ավաղ:

  2. Հ.Շ. says:

    Յարգելի Արամ, արտայայտած սկզբունքներիդ հետ խնդիր չունեմ, անշուշտ թէ – այս նիւթին մէջ եւ տեսականօրէն – ճիշդ ես:

    Սակայն թերեւս պէտք է նաեւ նկատի ունենանք որ ՝

    ա. երկրի բնակչութեան թիւին եւ, ըսենք… իւրայատկութիւններին համեմատ, ամէն դէպքում, մի քիչ շատ է թիւը լրագրողներու ն

    բ. կարգ մը լրագրողների լիազօրագրումը (credentials) կրնայ վիճելի ըլլալ…

    Իսկ քանի որ դու կը բերես Արեւմտեան երկիրների օրինակը, քեզ վստահեցնեմ որ այդտեղ ալ հիմնական խնդիր դարձած է լրագրողներու վերաբերմունքը – կամ հեղինակութեան տարողութիւնը – :

    Ամենամեծ բախումը, այս ուղղութեամբ, տեղի կ’ունենայ հենց այս պահին իսկ, ԱՄՆ-ի նախագահութեան ամենազօրեղ թեկնածուին եւ յատկապէս լրատվական գործակալութեան մը միջեւ- եւ դեռ՝ վերջինս նշեալ թեկնածուի կուսակցութեան բացայայտ համակիրն է! – :

    https://www.theguardian.com/media/2016/jan/28/donald-trump-fox-news-conservative-media-influence

    https://money.cnn.com/2016/01/28/media/donald-trump-fox-news-war-timeline/

    https://www.cnn.com/2016/01/28/politics/donald-trump-fox-news-conservatives/

    https://www.newyorker.com/news/john-cassidy/donald-trump-vs-fox-news-the-big-picture

    եւայլն.

    ( Քաղաքավարութեան համար հարկադրված մի զգար պատասխանելու, կը յարգեմ եւ կը հասկնամ կեցվածքդ Համացանցային բանավէճերի նկատմամբ: Օր մը դէմ առ դէմ մի քիչ կը զրուցենք:)

  3. Garegin says:

    Հարգարժան Արամ, Դուք գրում եք, թե ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորի պետական պաշտոնյան ոչ միայն լրագրողների, այլև հասարակության ցանկացած անդամի հետ հարաբերվելիս, այնինչ Ձեր կողմից հիշատակված “թևավոր” մտքերի հեղինակն իր իսկ կողմից ղեկավարվող կառույցը կործանման եզրին է հասցրել, ինչն իհարկե անթույլատրելի է նման բարդ տարածաշրջանում ու իրավիճակում գտնվող մեր երկրի համար: Տարիքը խելացի մարդուն իմաստություն է պարգևում, իսկ տգետներին նման մտածալակերպ ու վարքագիծ: Ով է մեղավոր այս ամենի համար?, հավանաբար բացի նախագահւից նաև մենք, որ հանդուրժում ենք:

  4. Ռուբեն says:

    Բարձր պաշտոններում և բարձր տեղանքներում մարդիկ գլխապտույտ են ունենում:
    Պիեռ Բուաստ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031