Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Որպես կանոն, վատ բաներն արագ են տարածվում»

Հունվար 30,2016 18:56

Այսօր Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կայացավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից 2015 թվականին մարզական բարձր արդյունքներ ցույց տված ուսանող մարզիկների խրախուսման արարողությունը:

Պարգեւատրությունը կատարեց ՀԵՀ նախագահ Կարեն Ավագյանը: Բուն արարողությունից առաջ նա նշեց, որ ՀԵՀ-ը ցանկացած երիտասարդական նախաձեռնության կողքին է եւ շատ ավելի լավ է լինում, երբ այդ աշխատանքները գնահատում են իրենք՝ երիտասարդները: «Մենք ամեն բան անում ենք, որպեսզի մեր երիտասարդությունը, ուսանողությունը իր խնդիրները լուծի: Դա կլինի ուսանողական վարձեր, կրթաթոշակներ, սոցիալական բազմաբնույթ ծրագրեր, այդ թվում նաեւ՝ մարզական ցանկացած նախաձեռնություն, որը պատրաստ ենք քննարկել եւ կյանքի կոչել: Մենք սերտ համագործակցում ենք ԿԳՆ եւ ուսանողական  մարզական ֆեդերացիայի հետ եւ իրականացնում բազմաթիվ ծրագրեր թե սպորտում, թե մշակույթում, թե կրթության եւ գիտության շրջանակներում: Ուզում եմ մի հորդոր անել: Չգիտեմ, թե որքան ճիշտ կընկալվի: Այն էմոցիաների մասին, որ ստանում ենք համատեղ ծրագրերն իրականացնելու արդյունքում, ուզում եմ՝ մի քիչ ավելի շատ խոսվի: Ստացվում է, որ մենք մասնակցում ենք տարբեր միջոցառումների, համատեղ ծրագրերի իրականացմանը, բայց, չգիտես ինչի, ինֆորմացիա շատ չենք տալիս: Պետությունը հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի ուսանողության խնդիրները մեղմված լինեն: Չեմ ասում, որ ամեն օր շնորհակալություն ասենք, բայց ճիշտը համապատասխան գնահատականի արժանացնելն է: Ծախսվում է մեծ ռեսուրս: Սա հստակ ծրագիր է, որ մշակել է պետությունը եւ դա իրականացնում է ՀԵՀ-ի միջոցով: Որպես կանոն, վատ բաները արագ են տարածվում, իսկ լավ բաները, բոլորս ենք մտածում, որ այդպես էլ պետք է լիներ: Ես վստահեցնում եմ ձեզ, որ ինչ ռեսուրս էլ պետք լինի, հատկապես ուսանողական սպորտը զարգացնելու համար, մենք ոչ մի բան չենք խնայելու», – ասաց ՀԵՀ նախագահը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031