Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գիտնականը ստեղծել է ջերմային էներգիայի կուտակիչներ (Տեսանյութ)

Հունվար 30,2016 16:44

Մի խումբ հայ գիտնականներ ստեղծել են ջերմային էներգիայի կուտակիչներ: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Էլեկտրոնստանդարտ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, վերականգնող էներգետիկայի փորձագետ Սամվել Թադեւոսյանը, ով գիտական նախագծի համահեղինակն է: Նրա փոխանցմամբ՝ այդ կուտակիչների առավելությունն այն է, որ փոքր ծավալ ունեն, սակայն մեծ քանակության էներգիա են կարողանում կուտակել. «Արդեն փորձանմուշներ ենք պատրաստում, համագործակցության դաշտ ստեղծում, ներդնողների հետ բիզնես-մոդելներ քննարկում: Նախագիծն  արդեն արձագանք է գտել տեղի ներդնողների շրջանում, դրսից էլ հետաքրքրվողներ կան: Արդեն հունիսին կունենանք առաջին փորձանմուշները»:

Մասնագետը կուտակիչների տեխնոլոգիական առանձնահատկությունները չմանրամասնեց,  ասաց, որ 5-6 տարվա աշխատանքի արդյունքում են կարողացել ստանալ. «Դրանք կօգտագործվեն շատ տեխնիկական միջոցների ստեղծման ոլորտում՝ արեւային տեխնոլոգիաների մշակում, ջերմային մշակման սարքավորումների ստեղծում եւ այլն: Աշխարհում կարեւորագույն խնդիր է ջերմային էներգիայի կուտակումը, իսկ մեր ստեղծած կուտակիչներն այդ առաքելությունն ունեն: Էներգախնայողության լուծումների պահանջարկը մեծ է: Արեւային էներգիայի օգտագործումը օրակարգային խնդիր է»:

Սամվել Թադեւոսյանը եւ նրա գործընկեր-գիտնականները Հայաստանում սկիզբ են դրել հելիոսարքաշինությանը. «Դա նշանակում է անցնել այնպիսի սարքերի ստեղծմանը եւ արտադրմանը, որոնք կունենան կիրառական եւ տեխնոլոգիական կարեւոր նշանակություն: Գործ ունենք  բարձր ջերմաստիճանային տիրույթում աշխատելու հետ: Պետք է  ստեղծենք նաեւ այնպիսի սարքեր, որոնք կարող են աշխատել բարձր ջերմաստիճանային պայմաններում՝ 300, 500 եւ մինչեւ 1200 աստիճան: Մեր ծրագրերը ներառում են նաեւ ջերմապահեստարանների ստեղծում: Դրանք տաք եղանակին կարող են կլանել եւ պահեստավորել ջերմության մեծ քանակություն, որը ձմռանը կօգտագործվի ջերմոցներում կամ շենքերում անհրաժեշտ ջերմաստիճան ապահովելու նպատակով: Մյուս ուղղությունն էլ արեւային էլեկտրակայանների ստեղծումն է»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Հրաշալի նախաձեռնություն է, չնայած գաղափարը նոր չէ եւ արդեն կիրառվում է (Ավստրիա, Գերմանիա եւ այլն:) Այս հոդվածը կարող է օգտակար լինել, այստեղ էներգիայի կուտակման տարբեր եղանակներ են դիտարկվում (նաեւ ջերմա – քիմիական)
    https://www.irena.org/DocumentDownloads/Publications/IRENA-ETSAP%20Tech%20Brief%20E17%20Thermal%20Energy%20Storage.pdf
    Տարիներ առաջ այսպիսի միտք է հնչել, որքան հիշում եմ – քարաբեկորներով լցվում են խորունկ կիրճերը, նախօրոք ջերմամեկուսացում ստեղծելով ու ծածկելով, ամառվա ընթացքում արեւից տաքացվող օդը մղվում է ներս ու տաքացնում քարերը, իսկ ձմեռը կուտակված ջերմությունը օգտագործվում է: Հայաստանը հարուստ է արեւով եւ մինչ այժմ այս ուղղությամբ գրեթե բան չկա արված, որն աններելի է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031