Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեխնոլոգ. «Եվրոպացին հայկական ծիրանի մեկ հատը 2 եվրոյով է գնում»

Հունվար 30,2016 14:20

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանը լրագրողներին ներկայացրեց ծրագրի շրջանակում մշակած նոր նախագիծ, համաձայն որի՝ մի խումբ հայ գիտնականներ նախատեսում են Իրանի հետ համատեղ ստեղծել արեւային տեխնոլոգիաներով աշխատող գյուղմթերք վերամշակող գործարաններ եւ այդ մթերքն արտահանել Ռուսաստան ու եվրոպական երկրներ:

Տեխնոլոգ, գործարար Ռուդոլֆ Հունանյանը ներկայացրեց արեւային տեխնոլոգիաներով վերամշակված գյուղմթերքի առավելությունները՝ ասելով, որ դրա ինքնարժեքը ցածր է, իսկ վաճառքի գինը՝ անհամեմատ բարձր: Նա 1998թ.-ից մասնակցել է միջազգային ցուցահանդեսների՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում եւ ներկայացրել արեւային տեխնոլոգիաներով վերամշակված՝ էկոլոգիապես մաքուր գյուղմթերք. «Այդ ապրանքներն արժանացել են միջազգային մրցանակների: Ցուցահանդեսներից մեկում ծիրան էր ներկայացված: Հավատացեք, որ եվրոպացին մեկ ծիրանի համար պատրաստ էր երկու եվրո վճարել… ոչ թե մեկ կիլոգրամի, այլ մեկ հատի: Սուտ է, որ ասում են, թե եվրոպացիները ժլատ են: Լավ ապրանքը միշտ էր գնվում է»:

Հունանյանը ցույց տվեց արեւային տեխնոլոգիայով ստեղծված ծիրանի ջեմի լուսանկարը՝ ասելով, որ համը պարզապես խոսքերով նկարագրել հնարավոր չէ. «Բա տեսեք՝ ինչ ոսկեգույն է: Տարայի մեջ համասեռ զանգված է, ջեմի տակի հատվածը չի սեւանում, լրիվ այլ որակի ջեմ է»: Բանախոսը ներկայացրեց նաեւ նույն տեխնոլոգիայով մշակված սուջուխ, որը եւս մեծ արձագանք է գտել միջազգային ցուցահանդեսներում. «Այս սուջուխի մեկ կիլոգրամը 60-90 եվրոյով է վաճառվում: Երեւանից ուրախությամբ 20 եվրոյով կոնտեյներներով կտանեն: Դե պատկերացրեք՝ 20 տոննայանոց կոնտեյները կարժենա 400 հազար եվրո: Դե թող գյուղմթերք արտադրողներն ինձ ասեն՝որ մեկ եվրոյով խնդրում են մուրաբան գնել, իրենց շահույթը ո՞րն է»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031