«Սպասվում են զարգացումներ, հուսով եմ, որ կկարողանանք իսկապես այնպիսի տարի կանցկացնենք, որ հնարավորություն կընձեռվի բոլոր դժվարությունները հաղթահարել»,- հունվարի 30-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Նա նշեց, որ Հայաստանի արտաքին հարցերը մեծ փոփոխությունների չեն ենթարկվել. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մնալու է ամենակարեւոր հարցերից մեկը. «Հուսով եմ, որ Հայաստանը իր եվրոպական ինտեգրման ուղղին կփորձի շարունակել եւ առնվազն 2016 թվականի ընթացքում կարողանանք վերջացնել բանակցությունները եւ ունենանք ստորագրված իրավական շրջանակային պայմանագիր մեր համագործակցության իմաստով: Եթե կարողանանք նաեւ մեր ներքին զարգացումն անենք այնպես, որ պայքարենք կոռուպցիայի դեմ, եւ մեր պայքարի իրական գործողություններով, այլ ոչ թե տարբեր ֆորմալ ինստիտուտներ ստեղծելով, ապա միգուցե ներդրումային ծրագրերը, որոնք շատ այլ երկրներ խոսք են տվել, կզարգանան»:
Թեւան Պողոսյանը Հայաստանի եվրասիական վեկտորի զարգացման մեջ որեւէ դրական միտում չի տեսնում եւ չի էլ հավատում դրան. «Իսկ տարածաշրջանի անվտանգության խնդիրներին պետք է կարողանանք նույնպես ՆԱՏՕ-ի հետ համագործակցել, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի նախագահող երկիր լինելով կարողանանք այնպես անել, որ այդ կառույցը սկսի ինչ-որ աշխատանքներ կատարել ի նպաստ մեր հայկական շահերի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև