Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական բանկը չի կանխում գնանկումը. «Հայկական ժամանակ»

Հունվար 30,2016 12:26
KB

Հայաստանում անցած տարվա դեկտեմբերին արձանագրվել է գնանկում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սպառողական ապրանքների գները նվազել են 0.1 տոկոսով:

Տնտեսագետների լեզվով ասած՝ 12-ամսյա գնանկումը 0.1 տոկոս է: Լա՞վ է սա, թե՞ վատ: Կենցաղային մակարդակով քննարկումներում սա կարող է դրական երեւույթ համարվել. խանութներում ապրանքները էժանացել են 0.1 տոկոսով: Բայց երկրի տնտեսության տեսանկյունից սրանում ոչ մի լավ բան չկա:

Գնանկումը նույնիսկ կենցաղային խոսակցություններում կարող է դրական համարվել միայն այն դեպքում, երբ բնակչության գնողունակությունը աճել է, իսկ գները՝ նվազել: Բայց եթե բնակչությունը, պայմանականորեն ասած, աղքատացել է 5-6 տոկոսով, իսկ գները իջել են 0.1 տոկոսով, ապա դա վատ է` շատ վատ: Ընդհանրապես գնանկումը նույնքան վատ երեւույթ է, որքան չափից ավելի գնաճը: Եվ ահա թե ինչու: Ամեն տարի պետական բյուջեն կազմելիս սահմանվում է թիրախային գնաճ, որը պետք է կազմի 4-5 տոկոս: Սա շատ կարեւոր, կարելի է ասել՝ ամենակարեւոր ցուցանիշներից մեկն է պետության համար: Հենց այդ թիրախային գնաճն է դրվում պետական եկամուտների ու ծախսերի ծրագրավորման, վարվող դրամավարկային քաղաքականության հիմքում: Ու եթե գնաճը դրանից զգալիորեն ցածր է կամ շատ բարձր, ապա դա լուրջ խնդիր է դառնում տնտեսության համար:

Հայկ ԳԵՒՈՐԳՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝  «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031