Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է, որ առաջանա քավության նոխազների կարիք. «Ժամանակ»

Հունվար 30,2016 11:26

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն իրեն տեսնում է բոլոր ոլորտներում, որտեղ կարող է ազդեցություն ունենալ: Այդուհանդերձ, Մինասյանն իր վրա պատասխանատվություն չի վերցրել որևէ կոնկրետ ոլորտ նշելու համար: Մամուլում գրվում է, որ ՀՅԴ-ին կտրվի երկու նախարարություն, երկու մարզպետարան, ավելի փոքր մի քանի պաշտոն: Այդ հարցն, իհարկե, պետք է որոշեն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն:

Մեծ հաշվով, պետականության տեսակետից, որևէ նշանակություն չունի, թե ՀՀԿ-ն ինչը կտա ՀՅԴ-ին և ինչը կպահի իրեն: Այստեղ, բացի առևտրային արդյունքից, էական նշանակություն կարող է ստանալ այն, թե ինչպիսի համակարգային ստատուս քվո կլինի 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ: Բանն այն է, որ այդ ստատուս քվոն պայմանավորելու է, թե ով ինչ վաստակ է ունենալու ընտրական գործընթացում կամ պարզ ասած՝ վերարտադրության գործընթացում: Բանն այն է, որ ըստ այդ վաստակի էլ հետո բաշխվում են տնտեսական ռեսուրսները: Ավելին՝ հնարավոր է նաև, որ առաջանա քավության նոխազների կարիք՝ կախված այն արձագանքից, որ կարող է լինել արտաքին կենտրոններից:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031