Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պետական պարտքը հատեց 5 միլիարդ դոլարի սահմանագիծը. «Հայկական ժամանակ»

Հունվար 30,2016 10:50

Հայաստանի պետական պարտքը պաշտոնապես հատեց 5 միլիարդ դոլարի սահմանագիծը: 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 71 միլիոն դոլար: Այսքան պարտք Հայաստանը չի ունեցել երբեք:

Այդ գումարից 4.3 միլիարդը արտաքին պարտքն է, 461 միլիոնը` ներքին: Թե մեր պետական պարտքը Համախառն ներքին արդյունքի քանի տոկոսն է, դեռ հայտնի չէ, քանի որ ՀՆԱ-ի մասին տվյալները կամփոփվեն երկու ամսից միայն: Սակայն դատելով նախնական ցուցանիշներից, պետական պարտքը արդեն հասնում է մեր ՀՆԱ-ի կեսին: Անցած տարի կառավարության նախաձեռնությամբ փոփոխություն կատարվեց ՀՀ «Պետական պարտքի մասին» օրենքում, որով մեծացվեց կառավարության` պարտքեր ներգրավվելու հնարավորությունը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031