Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական հատուկ ծառայությանը Մատաղիսի եւ Մարտունու զորամասերից տվյալներ են հետաքրքրել. «Ժողովուրդ» 

Հունվար 30,2016 10:37

Պարզվում է՝ անցած տարի ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական դավաճանության փաստի առթիվ հարուցված մեկ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել միանգամից չորս հոգու՝ երկու տղամարդու եւ երկու կնոջ:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ համաձայն մեղադրանքի՝ հայր ու որդի հավաքագրվել են Թուրքիայում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից եւ պարտավորվել գումարի դիմաց պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ հաղորդել:

Գործով անցնող կանայք Կապանի բնակիչներ են, որոնցից հիմնական դերակատարը մեկն է եղել, իսկ մյուսը նրա հորաքրոջ աղջիկն է, որն ազգականի պետական դավաճանության մասին իմացել է, բայց իրավապահներին չի հայտնել այդ մասին: Ի դեպ, ուշագրավ է այն փաստը, որ ադրբեջանական հատուկ ծառայության աշխատակիցներին ԼՂՀ կոնկրետ երկու տարածքների՝ Մատաղիսի եւ Մարտունու զորամասերի վերաբերյալ տվյալներ են հետաքրքրել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս քր.գործը անցած տարվա դեկտեմբերի 29-ին ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031