«Այնքան բան տեսանք… չգիտեմ` այդ մարդկանց էլ մեղադրելու չի կամ մեղադրելու է»,- «Առավոտի» հետ զրույցում ՀՅԴ-ի` ՀՀԿ-ի հետ կոալիցիա մտնելու պատրաստակամության մասին հարցին այսպես արձագանքեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը: «Դավաճանությունը փեշակ է դարձել»,- ասաց նա՝ հավելելով, որ կան մարդիկ, ովքեր «իրենց սկզբունքների տերն են, բայց, ցավոք, ոչ մի բանի տերը չեն»:
Նա վստահ է. «Ազատության հրապարակը կրկին եռալու է, երիտասարդներ են գալու»: Մի բան է ցանկանում` ամենը չափի մեջ լինի, երկիրը ցնցումների չգնա. «Նորմալ պայմաններ ստեղծի իշխանությունը, որ բանդաներ չառաջանան»:
«Առավոտ» օրաթերթ
29.01.2016