Ջրին ավելացնել կիտրոնահյութ, խմել կամ բերանը ողողել
Հինգ ճաշի գդալ սոճու փշատերեւի մանր կտրատած զանգվածին ավելացնել երկու ճաշի գդալ մասուրի ծեծած պտուղներ, մեկ ճաշի գդալ սոխի մանրացրած կճեպ, լավ խառնել, լցնել 1,5-2 լիտր եռացրած ջրի մեջ եւ թողնել թրմելու 30-40 րոպե։ Եփուկը օգտագործել ողողումների համար` 10–15 օր։
Սեզոնին շատ կարեւոր է օգտագործել սեւ հաղարջ։ Գարնանը կտրատել սեւ հաղարջի դալար ճյուղերը, մանրացնել եւ եփել ջրի մեջ` 7–10 րոպե։ Այդ եփուկը խմել որպես թեյ։
Շատ արդյունավետ է հալվեի հյութը, թրջել թանզիվը եւ դնել հիվանդ լնդերին` 10–15 րոպե։
Կարդացեք նաև
Մեկ ճաշի գդալ կաղնու կեղեւին ավելացնել մեկ բաժակ ջուր, մարմանդ կրակի վրա եփել 30 րոպե։ Օրվա մեջ մի քանի անգամ լնդերը ողողել եփուկով։
Ուտում են կիտրոն` կտրատած եւ վրան աննշան շաքարավազ ցանած։ Օգտակար է նաեւ ուտել այլ ցիտրուսային մրգեր (նարինջ, մանդարին, թուրինջ)։
Ջրի մեջ ավելացնել քիչ կիտրոնահյութ, խմել կամ բերանը ողողել։ Շատ օգտակար է ուտել գլուխ սոխ եւ կանաչ սոխ, սխտոր։
Լնդախտը կարելի է բուժել դեղատանը պատրաստված վարդագույն ռոդիոլի սպիրտային թուրմով։
Լուծել այն ջրի մեջ 1:10 հարաբերությամբ։ Թանզիվը թրջել լուծույթի մեջ, դնել լնդերին եւ պահել 15-20 րոպե։
Լնդախտի եւ բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքման դեպքում, ախտահարված տեղերին դնել կալանխոեի հյութով ներծծված թրջոցներ եւ 30-40 րոպե (օրը երկու-երեք անգամ) պահել վերքի վրա։
Շատերը գիտեն, որ նուռն ունի հակալնդախտային հատկություն։ Օգտակար
են ոչ միայն հատիկները, այլեւ կեղեւը, տերեւները։
Նոր դուրս եկած տերեւներից պատրաստում են թեյ, իսկ կեղեւը օգտագործում են որպես հակաճիճվային միջոց, նաեւ փորլուծության դեպքում.
400 գրամ կեղեւը եփում են 200 գրամ ջրի մեջ, ավելացնելով մի քիչ շաքարավազ։ Եփուկը խմում են մեկ ժամվա ընթացքում, քաղցած ժամանակ։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
29.01.2016