Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բնական միջոցներ՝ մաշկի սեւ կետաբծերի, բշտիկների դեմ

Հունվար 30,2016 11:00

Մաշկի սեւ կետաբծերի, ճարպագնդիկների, խցանված ծակոտիների մաքրման համար շատ օգտակար է դեղաբույսերի եփուկով դեմքի շոգեհարումը. 1-ական ճաշի գդալ երիցուկը, տատրակախոտը, նարդոսը, կապույտ տերեփուկը, սամիթը եփել 1 լիտր ջրով: Հենց որ ջուրն սկսի գոլորշի արձակել, գլուխը ծածկել սրբիչով, աչքերը փակել եւ դեմքը պահել գոլորշու վրա: 15 րոպե հետո դեմքը սկզբում ցայել սառը ջրող, ապա սրբել երիցուկի եփուկով թրջված թանզիվով:

Մաշկի սեւ ճարպաբծերի վերացման համար հավասար քանակությամբ եղինջի, երիցուկի, անանուխի, կատվախոտի, հասմիկի, սպիտակ շուշանի, վուշի սերմերի, եղեւնու փշատերեւի, կեչու տերեւների խառնուրդն աղալ, վերցնել 3 ճաշի գդալ, եղինջով եփել 10-15 րոպե՝ մինչեւ խյուս դառնալը: Ապա 10-15 րոպե այդ խառնուրդը պահել գոլորշու վրա: Խյուսը դեմքին պահել 15 րոպե եւ լվանալ սառը ջրով:

Մաշկային սեւ բծերի, ճարպագնդերից բացի լինում են նաեւ բշտիկներ, որոնց համար օգտակար է կոտմուկի արմատներից պատրաստված քսուկը: 2 ճաշի գդալ կոտմուկի արմատների խույսին ավելացնել 1 թեյի գդալ գլիցերին,1 թեյի գդալ կիտրոնահյութ, 1ձվի դեղնուց, 1 թեյի գդալ մեղր եւ լավ խառնել, ցանկալի է հարել: Երեկոյան քսուկը բարակ շերտով քսել դեմքին: Առավոտյան լվանալ լիմոնաջրով:

Հիշեցնենք նաեւ, որ դեմքի մաշկը շատ զգայուն է եւ ցանկացած անփույթ գործողություն կարող է հետք թողնել մաշկի վրա: Ուստի բուժելուց առաջ նախ խորհրդակցեք բժշկի հետ, գուցե խնդիրը կապված է ներքին օրգանների գործունեության հետ` ինչը հաճախ է պատահում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
29.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031