Քիչ առաջ հայաստանցի գեղասահորդ Անաստասիա Գալուստյանն ավարտեց մրցելույթը Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Մեր մարզուհին ստացավ 45,29 միավոր եւ երկու վարժությունների արդյունքում մինչեւ այս պահը սահադաշտ մտած 12 մասնակիցների հետ ընթանում է 3-րդ տեղում:
Դեռ 12 մարզուհի պետք է ելույթ ունենա: Բայց եթե անգամ բոլորն էլ ավելի լավ սահեն, հայաստանցի մարզուհին վատթարագույն դեպքում կճանաչվի 15-րդը Եվրոպայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ