Ռուսական ռուբլու փոխարժեքի անկումն ազդեցությունն է թողել Հայաստանի, այդ թվում՝ Տավուշի մարզի վրա: Սահմանամերձ մարզում ապրում են Ռուսաստանի Դաշնության հայազգի բազմաթիվ կենսաթոշակառու քաղաքացիներ:
Նախկինում նրանց ստացած թոշակի չափը բավարար էր եթե ոչ բարեկեցիկ, գոնե նորմալ ապրելու համար: Ռուբլու փոխարժեքի խիստ նվազումը դժվարությունների է մատնել այդ մարդկանց: Նրանք իրենց ստացած թոշակի ռուբլիները դրամի վերածելուց հետո տեսնում են, որ թոշակի գումարը էապես նվազել է: Այդ կենսաթոշակառուները այժմ ստիպված են ծախսերը կրճատել, «ձգել գոտիները»:
Ռուսական ռուբլու փոխարժեքի նվազելը խառնել է տավուշցի շատ խոպանչիների պլանները: Նրանց մի մասն աշխատում է Ռուսաստանի շինարարական օբյեկտներում, կառուցում կամ նորոգում տարբեր շենքեր, վաստակում ոչ մեծ գումար:
Նոյեմբերյանի տարածաշրջանի շատ բնակիչներ թողել են Ռուսաստանում արտագնա աշխատանքը, քանի որ իրենց վաստակած ռուբլիները դրամի փոխանակելուց մեծ գումար չեն կազմում: Ռուսաստանից վերադարձածների մի մասը Հայաստանի բանակում պայմանագրային զինծառայության են անցել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ