Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Ինքնանպատակ կոալիցիաներ, ինքնանպատակ համագործակցություն չի կարող լինել»

Հունվար 29,2016 21:50

«Հայաստանի Հանրապետական կուսակցության այսօրվա նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական, արտաքին քաղաքական հարցեր: Հիմնականում քննարկվել են Սահմանադրական բարեփոխումներից բխող՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Հանրապետական կուսակցության տեսակետները»,- այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց Հանրապետականի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով ՀՀԿ-Դաշնակցություն հնարավոր համագործակցության շուրջ ընթացող քննարկումներին, ասաց, որ իրենք համագործակցության կողմնակից քաղաքական ուժ են, դռները չեն փակում. «Այս համագործակցությունը պետք է լինի ծրագրային, գաղափարական: ՀՅԴ-ի հետ դեռեւս քննարկվում է համագործակցության ձեւաչափը: Միգուցե հաջորդ նիստից հետո ես որոշակի նոր զարգացումների մասին կխոսեմ, բայց այս պահին վերջնական որեւէ բան հստակեցված չէ»:

Նա ասաց, որ ՀՀԿ-ն դեռեւս վերջնական չի որոշել թե ում հետ պետք է համագործակցեն եւ ինչ ձեւաչափով: «Ինքնանպատակ կոալիցիաներ, ինքնանպատակ համագործակցություն չի կարող լինել: Համագործակցությունը պետք է լինի գաղափարական, ծրագրային եւ պատասխանատվության շրջանակներում»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031