Սլովակիայում շարունակվում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը:
Քիչ հետո կանանց մենասահքի ազատ ծրագրում Բրատիսլավայի սահադաշտ կմտնի Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը, որը կարճ ծրագրի կատարումից հետո 48,93 միավորով զբաղեցրել էր 16-րդ տեղը եւ որակավորվել: Սակայն թե մասնագետները եւ թե մարզական մեկնաբանները միաձայն նշել են, որ մրցավարները այդ օրը շատ ցածր են գնահատել 16-ամյա հայ մարզուհու մրցելույթը: Ինչեւէ, եղածը` եղել է: Տաղանդավոր մարզուհին այսօր մրցավարներին շատ բան ունի ապացուցելու եւ պիտի անի ամեն բան մրցաշարային ամփոփիչ աղյուսակում դիրքերն էապես բարելավելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ