Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն»-ում կարծում են` Զարուհի Փոստանջյանը Մարդու իրավունքների պաշտպանի ամենահարմար թեկնածուն է

Հունվար 29,2016 20:35

«Ժառանգություն» կուսակցության անդամները համակարծիք են, որ Զարուհի Փոստանջյանը Մարդու իրավունքների պաշտպանի ամենահարմար թեկնածուն է: Այս մասին այսօր Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կազմակերպած ասուլիս-քննարկման ժամանակ ասաց «Նոր Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Սա մեր որոշումը չէ, այլ մոտեցումը: Վերջնականը պետք է որոշի Զարուհի Փոստանջյանը: Մենք նրան ամեն ինչով կաջակցենք, եթե նման ցանկություն հայտնի: Կարծում եմ, որ Զարուհի Փոստանջյանը Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին նոր լիցք եւ որակ կհաղորդի: Այդ ինստիտուտի գործունեությունը չափազանց կարեւոր է»,-հավելեց Մարտիրոսյանը:

Նա անդրադարձավ նաեւ օրերս ԵԽԽՎ-ում քվեարկության դրված հակահայկական զեկույցներին՝ ասելով. «Ստրասբուրգում հերթական դիվանագիտական պարտությունն ունեցանք: ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական բանաձեւն իսկապես աննախադեպ է իր բառակազմով: Երբեւէ Հայաստանը որպես «ագրեսոր» չէր որակվել, երբեւէ նման կոշտ գնահատականներ չէին տրվել: Մենք պարտվեցինք:

Նման բանաձեւի ընդունումը պատահական չէ: Սա խոսում է այն մասին, որ այն քաղաքականությունը, որը Սերժ Սարգսյանն իրականացրեց 2013թ-ի սեպտեմբերի 3-ին եւ դրանից հետո, հանգեցրեց նրան, որ Հայաստանն այլեւս «իզգոյ» երկրների շարքում է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031