Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մեկամյակի առթիվ վաղը կբացվի ամերիկացի լուսանկարիչ Քեթրին Քուքի «Ծառերի հիշողություն» լուսանկարչական ցուցադրությունը: Այս մասին այսօր թանգարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:
«Քեթրին Քուքը յոթ տարի ապրել է Թուրքիայում, ապա եղել Սիրիայում, Լիբանանում, Իսրայելում, Ֆրանսիայում, ինչպես նաեւ՝ Հայաստանում, շփվել Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետ ու լուսանկարել նրանց»,-նշեց տնօրենը:
Քեթրին Քուքը եղել է նաեւ Թուրքիայի Աղաչլը գյուղում, որտեղ քուրդ բնակիչները վերականգնել են հայերի մետաքսագործական ավանդույթները: Ցուցադրությունը ներառում է նաեւ այդ բնակավայրի լուսանկարները: «Ծառերի հիշողություն» լուսանկարչական ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 29-ը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ