Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քննարկում՝ նվիրված Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրվան

Հունվար 29,2016 20:00

 ՀՀ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը և Եվրոպայի խորհուրդը 2016 թվականի հունվարի 29-ին կազմակերպել էին «Անձնական տվյալների պաշտպանությունը և տեղեկատվության ազատությունը» թեմայով աշխատանքային քննարկում՝ նվիրված Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրվան։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ինչպես նաև՝ պետական տարբեր գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Արփինե Հովհաննիսյանը, շնորհավորելով մասնակիցներին անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրվա 10-ամյակի կապակցությամբ, նշել է, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանվել են այնպիսի կարգավորումներ, որոնք պետությանը հնարավորություն կտան ավելի արդյունավետ կերպով իրականացնել աշխատանքներն անձնական տվյալների պաշտպանության ոլորտում:

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան իր ողջույնի խոսքում նշել է, որ անհատների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է 2012 թվականին, այս ոլորտում դեռևս միակ պարտադիր միջազգային փաստաթուղթն է: Այն բաց է բոլոր երկրների համար և կարող է դառնալ համաշխարհային չափանիշ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031