Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակ Թորոսյանի շտապ առողջանալը, Փաշինյանի կռիվն ու Արտակ Զաքարյանի վերաքվեարկությունը. (Տեսանյութ)

Հունվար 29,2016 18:42

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վիճեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ: Վարկային հերթական համաձայնագրին դրական եզրակացություն տալու հարցի քվեարկության ժամանակ հանձնաժողովի 19 անդամից ներկա էին 6-ը, կողմ քվեարկեց 4 պատգամավոր, ու Արտակ Զաքարյանը որոշեց, որ հարցն ընդունված է, դրական եզրակացությամբ կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Մինչդեռ, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է հանձնաժողովի անդամների առնվազն ¼-ը կողմ քվեարկի, որ որոշումն ընդունվի, 19-ի ¼-ը հաստատ 4-ի չի հավասար:

Թեեւ երկար վիճաբանությունից հետո Արտակ Զաքարյանը, ՀՀԿ-ական պատգամավորները ոչ մի կերպ տեղի չտվեցին՝ անցկացնելով հարցը, բայց Ռազմիկ Զոհրաբյանը նիստի կեսից դուրս եկավ եւ միջանցքից զանգահարեց Շիրակ Թորոսյանին՝ նրան շտապ կանչելով:

Մինչ այդ Արտակ Զաքարյանը արդարացրել էր, թե հանձնաժողովի 4 անդամները ԵԽԽՎ-ում են, մյուսները ծանր հիվանդ պառկած են, բայց երբ Շիրակ Թորոսյանը եկավ, ակնհայտ առողջ տեսք ուներ:

Հանձնաժողովի օրակարգը սպառվելուց հետո, Արտակ Զաքարյանը, տեսնելով, որ արդեն ՀՀԿ-ականները 5-ն են, իր հոգու հանգստության համար որոշեց այդ նույն վարկի հարցը նորից դնել քվեարկության ու նորից անցկացրին:

Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց, միայն վերջում հայտարարեց. «Ձեր այս քայլը արձանագրում էր այն բանի, որ նախորդ քվեարկությամբ այս որոշումը չէր կայացվել: Ես քվեարկությանը չմասնակցեցի երկու պատճառով, որովհետեւ նախ ես արդեն մասնակցել էի եւ դեմ էի քվեարկել, երկրորդը՝ քվեարկությունն այս կարգով իրականացնելով՝ դուք խախտեցիք ԱԺ կանոնակարգի եւս մի հոդված՝ 29 հոդվածի 2.3 մասը»:

Արտակ Զաքարյանն արդարացավ, որ լիագումար նիստում էլ են վերաքվեարկություն անում:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ լիագումար նիստում նախատեսված է, հանձնաժողովում՝ չէ, որովհետեւ լիագումար նիստում քվեարկությունն էլեկտրոնային է. «Եթե պատգամավորներից մեկը կասկած ունի, որ իր կողքինը չի քվեարկել, կարող են անել վերաքվեարկություն, իսկ այստեղ կենդանի քվեարկություն է, ինչ-որ մեկը չի կարող իմ ձեռքը բարձրացնել: Ինչո՞ւ արեցիք վերաքվեարկություն: Դուք ասում էիք՝ 100 տոկոսով համոզված եմ, որ 4 քվեով անցնում է, հիմա ինչո՞ւ արեցիք, ուզում էիք 325 տոկոսո՞վ համոզված լինել»:

https://www.youtube.com/watch?v=hgRMsJ1qZF0&feature=youtu.be

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031