«Նման հարց նույնիսկ մեր մտորումներում չկա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`պատասխանելով հարցին` հնարավո՞ր է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի փոփոխություն, մանավանդ, որ Սարսանգի ջրամբարի մասին բոսնիացի պատգամավորի զեկույցը ԵԽԽՎ-ում ընդունվեց:
«ԵԽԽՎ-ի վերջին լիագումար նիստում համատեղ հանդես եկան հայաստանյան պետական, հասարակական կազմակերպությունները, հայ համայնքը և դիվանագիտական ամբողջ կորպուսը: ԵԽԽՎ-ում քվեարկող 300-ից ավելի պատգամավորների դեմ 4 հոգին ոչինչ անել չեն կարող եւ սա ոչ թե պատվիրակության խնդիր էր, այլ հասարակության և համայն հայության»,-հիմնավորեց նա:
Ինքը`Գալուստ Սահակյանը, Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցի ընդունումը պարտություն չի համարում: Ավելին, իր տպավորությամբ, զեկույցն այնպես էր կազմված, որ «ասես Սարսանգի ջրամբարի մասին չլիներ»:
«Սարսանգի ջրամբարից ոչ Ադրբեջանը, ոչ հայկական կողմը ոռոգման նպատակով ջուր չի վերցնում, շահերի բախում էլ չկար, սա ԼՂՀ իշխանության խնդիրն է»,- ասաց նա`մատնանշելով, որ հայկական կողմը հասել է նրան, որ 40 պատգամավոր չմասնակցեն քվեարկությանը, հակառակ դեպքում «կողմ» ձայներն 98-ից կանցնեին:
Կարդացեք նաև
Ուստի, այդ զեկույցի առկայությունը, ԱԺ նախագահը հայկական դիվանագիտության պարտություն չի համարում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ոչ միայն հայկական դիվանագիտության, այլև ողջ իշխանության պարտության փաստը երկրի ներսում տիրող իրավիճակն է: