Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են ստեղծել նոր միջազգային տրանսպորտային ուղի. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 29,2016 17:53

«Ազատության» հետ զրույցում Բեգլարյանը նշեց, թե իրենց հաշվարկով այս ուղին ավելի էժան է լինելու, քան Ադրբեջանով և Թուրքիայով անցնող ուղիներն են․ – «Իրանով անցնող բոլոր բեռները, որոնք գնալու են Եվրոպա կամ Ռուսաստան, փորձելու ենք մեքենայով ապրանքը բերել մինչև Երասխ, Երասխից գնացքներով Փոթի, արդեն Փոթիից նավով դուրս գանք Եվրոպա»:

Ըստ նախարարի, Հայաստանի տարածքով այդ ուղու անցնելը ապահովելու համար այս տարի մեկնարկելու է Հյուսիս – Հարավ ավտոմայրուղու Սյունիքի ու Վայոց ձորի հատվածների շինարարությունը: Ավտոմայրուղու այդ հատվածը Ագարակը կկապի Երասխ երկաթուղային կայարանին, որը երկաթուղային կապ ունի Վրաստանի սևծովյան նավահանգիստների հետ․ – «Մենք այս տարի մեծ ուժ ենք ներդնելու [Հյուսիս – Հարավ ավտոմայրուղու] Հարավի կողմը: Հարավից եթե կարողանանք հասցնենք Քաջարան․․․ ամենադժվար մասը Ագարակից Քաջարան է: Մենք բավականին շատ այդտեղ ենք կարողանում ժամանակ և ճանապարհը ավելի արագացնենք, և Քաջարանից Սիսիան վաթսուն կիլոմետր շահում ենք: Մենք այս տարի որ սկսենք աշխատանքները Ագարակից, իրանք կհասկանան, որ իրականում մեր այլընտրանքային ճանապարհն ավելի լավն է»:

Նման տրանսպորտային միջանցքի կարևորությունը հատկապես ընդգծվել էր Հայաստանի ու Իրանի նախագահների օրերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում: Հասան Ռոհանին, մասնավորապես ասել էր․ – «Պատժամիջոցներին հաջորդած ժամանակաշրջանը ճանապարհ է հարթում տնտեսական համագործակցության ընդլայնման համար, չպետք է ջանք խնայենք՝ կապելու Պարսից ծոցը Սև ծովին»:

 

Սարգիս Հարությունյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031