Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ ունի Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուն, որի անունը, սակայն, հրաժարվեց բացահայտել:
Հիշեցնենք, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, մինչեւ փետրվարի 1-ը մեկնարկելիք խորհրդարանի հերթական գումարման նստաշրջանը, պետք է թեկնածություն առաջադրի:
Հստակեցնելու համար Գալուստ Սահակյանի նախընտրած թեկնածուի անունը, լրագրողները թվարկեցին ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրվելիք հնարավոր թեկնածությունները:
«ՄԻՊ թեկնածուն կերեւա հերթական նստաշրջանի ժամանակ: Ես ունեմ, սակայն անուններ չեմ ասում: Դա ինձ համար ընդունելի չէ, քանի որ անուններ չի կարելի շռայլել: Պաշտոնը մեկն է լինելու եւ չեմ կարծում, որ անունների դիրքը բարձրացվում է: Իսկ այս պահին մենք դեռևս չենք քննարկել»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ