Այս տարվա օգոստոսի 5-ից 21-ը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին կարող է առանձին թիմով փախստականների հավաքական մասնակցել: Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:
«ՄՕԿ-ը որոշել է բարձրակարգ փախստական մարզիկներին հրավիրել՝ մասնակցելու Ռիոյի օլիմպիական խաղերին», – Բախին մեջբերել է ТАСС-ը:
Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն 17 օլիմպիական կոմիտեների մարզիկների համար օգնության հիմնադրամ էր կազմակերպել, որի բյուջեն կազմել է $ 2 միլիոն, իսկ դեկտեմբերին Սիրիայի, Կոնգոյի եւ Իրանի երեք մարզիկների Ռիո 2016-ին նախապատրաստվելուն օգնելու ցանկություն հայտնել: Նրանք են՝ մեկական սիրիացի լողորդուհի, որը ներկայումս մարզվում է Գերմանիայում, Բրազիլիայում գտնվող կոնգոլեզցի ձյուդոիստ եւ Բելգիայում մարզվող իրանցի թաեքվոնդոիստ: Նրանք ՄՕԿ-ի կարծիքով օլիմպիական խաղերում կարող են մրցունակ լինել:
Սակայն ՄՕԿ-ի դրոշի ներքո փախստական մարզիկների մասնակցությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե նրանք համապատասխանեն ընտրության չափորոշիչներին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի