Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն խիստ պահանջներ է դրել Ռուսաստանի և Ադրբեջանի առաջ

Հունվար 29,2016 17:26

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում Վեհաժողովը մտահոգություն հայտնեց մարդու իրավունքների պաշտպանների և հասարակական կազմակերպությունների գործունեության համար նպաստավոր մթնոլորտ ու պայմաններ ապահովելու հարցում գոյություն ունեցող անմխիթար վիճակի հետ կապված:

Վեհաժողովը հատկապես այս հարցը խիստ է դրել Ադրբեջանի և Ռուսաստանի առաջ:

Էստոնացի պատվիրակ Մելիս Ռեփսի և Լյուքսեմբուրգի պատվիրակ Իվ Կրուչտենի զեկույցների քննարկման ժամանակ Վեհաժողովը մտահոգություն հայտնեց Ադրբեջանում, Ռուսաստանում  և Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ ճնշումների աճի վերաբերյալ:

Վեհաժողովը պահանջ է դրել Ադրբեջանի և Ռուսաստանի առաջ՝ հասարակական կազմակերպությունների մասին այդ երկրներում գործող օրենքները բարեփոխել և համապատասխանեցնել Վենետիկի հանձնաժողովի պահանջներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031