Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. ՀՅԴ-ի հետ պաշտոնների հարցը դեռ բանակցված չէ

Հունվար 29,2016 17:22

«Պաշտոնները կարող են ածանցյալ լինել, քանի որ առաջնայինը քաղաքական համաձայնություններ են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`պատասխանելով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային վերաբերվող հարցին:

ԱԺ նախագահն ասաց, որ ՀՅԴ-ի հետ բանակցությունների առաջին փուլն է դեռ, հստակեցնում են քաղաքական խնդիրների շուրջ մոտեցումները, քանի որ ըստ նրա, կոալիցիաներն ինքնանպատակ չեն լինում. «Այնպես չէ, որ հանրապետականը էստի համեցեք է անում, բայց կոալիցիաները քաղաքական պայմաններից ելնելով են լինում: Դա ինքնանպատակ չի եղել, քանի որ սահմանադրական բարեփոխումներից հետո դեռևս լուրջ և մեծ աշխատանք կա այն հասարակության մեջ իրականացնելու համար, իսկ ՀՅԴ-ն 90-ականներից միակ խնդիրը կապել է կառավարման մոդելի հետ և հիմա ցանկանում է մասնակցություն ունենալ իրագործմանը»:

ԱԺ նախագահը, ի պատասխան լրագրողների տարբեր հարցերի, հստակեցրեց` պաշտոնների հարցում ՀՅԴ-ի հետ դեռևս համաձայնություն չկա: Բայց «կոալիցիոն համագործակցության վերջին փուլը սարերի հետևում չէ»:

Գալուստ Սահակյանը տարօրինակ ոչինչ չի տեսնում նրանում, որ ՀՀԿ եւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականների հետ չի քննարկել ՀՅԴ-ի կոալիցիայի կազմ մտնելու իր գաղափարը: «Հանդիպումներ են և վերջնական որոշում չկա, իսկ այդ նույն դաշնակների հետ ես էլ եմ այստեղ հանդիպում: Կուսակցության ղեկավարը պետք է կարողանա խնդրահարույց հարցերի մասին խոսք ասի, որպեսզի հետագայում ՀՀԿ-ն քննարկի իր գերագույն մարմնի և խորհրդի նիստում»,-ասաց նա:

Դատելով ԲՀԿ-ին էլ կոալիցիայի կազմում ընդգրկելու մասին հարցին Գալուստ Սահակյանի պատասխանից, կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ն առայժմ կոալիցիայում չի լինի. « ՀՅԴ-ի հիմնասյունն է եղել կառավարման մոդելի փոփոխությունը, ինչի համար պայքար են տարել նորանկախ Հայաստանի սկզբից: Խոսք-զրույց ԲՀԿ-ի հետ լինում է, բայց մյուս կողմից էլ արձագանքներ պիտի լինեն, որպեսզի հնարավոր լինի արձագանքել»:

Հարցին`ԲՀԿ-ն չի՞ ցանկանում կոալիցիա մտնել, ԱԺ նախագահը արձագանքեց. «Քաղաքական միավորումների սկիզբը երբեք չի երևում, թե որտեղից է ծնվում: Միգուցե ԲՀԿ-ի խնդիրներին այլ տեսանկյունից է նայում, իսկ եթե խնդիր առաջանա, որ դա ընդունելի է, բնականաբար բանակցություններ կլինեն նաև իրենց հետ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031