Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նախատեսվում Ընտրական նոր օրենսգրքով (Տեսանյութ)

Հունվար 29,2016 16:19

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը չի ուզում, իր խոսքերով ասած՝ «կիսատ եփած ճաշ հրամցնել ընդդիմությանը»: Խոսքը նոր Ընտրական օրենսգրքի մասին է: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին նոր Ընտրական օրենսգրքից, մասնավորապես, որ խմբի աշխատանքներին ընդդիմությունը չի մասնակցում, Թովմասյանն ասաց. «Ասում են՝ կիսատ եփած ճաշը լավ չէ, որ հրամցնեն: Կա խնդիր, պետք է դեռ հասկանալ պրոցեսները Սահմանադրությունն իրացնելու հետ կապված, որից հետո վստահեցնում եմ, քաղաքական ուժերի մասնակցությամբ այդ քննարկումները կլինեն»:

Իսկ օրենսգրքի աշխատանքային խմբում ընդգրկված են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:

Իսկ թե ինչո՞ւ են աշխատանքային խմբում այդքան քիչ թվով անձինք, Թովմասյանն ասաց. «Մենք անգամ նախագծի մասին էլ չենք խոսում, այլ՝ նախագծի նախագծի մասին: Մի քանի բաներ կան, որ ասում են՝ դրա ժամանակ շատով լինելը էդքան էլ լավ չէ՝ մեկ ձվածեղ ուտելուց է, մեկ էլ օրենք գրելուց»:

Հրայր Թովմասյանը վստահեցրեց, որ նոր օրենսգրքով վերահսկողական գործընթացներն ավելի են բարձրացվելու, տեխնիկական հագեցվածություն կլինի վերահսկողության համար, թե որ տարբերակը կընտրվի, ներկայումս Թովմասյանը չի կարող ասել, քանի դա կախված է, թե այդ համակարգերի ձեռքբերման համար որքան աջակցություն կստանան. «Եվ որքան կլինի վստահությունն այդ համակարգերի նկատմամբ, որովհետեւ կա նաեւ հակառակ պատկերը, որ տեխնիկական միջոցների ներգրավումը կարող է վստահությունը գցել, եւ կան կասկածներ, որ այդ համակարգերը 100 տոկոսով չեն ապահովելու դրանց անխափան աշխատանքը եւ արտաքին միջամտությունը դրանից զերծ չի լինելու»:

Թովմասյանն ասաց, որ հնարավոր է քվեարկությունների էլեկտրոնային համակարգերին զուգահեռ լինեն նաեւ թղթային եղանակով տարբերակները:

Հարցին՝ արդյոք այս օրենսգրքով մեծամասնական համակարգի կրկնություն չի լինի, Թովմասյանն ասաց. «Եթե լինի մեծամասնականի կրկնություն, դա կլինի հակասահմանադրական»:

Ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման մասին էլ, պարոն Թովմասյանն ասաց. «Կա Սահմանադրական դատարանի որոշում, ըստ որի դա արգելված է: Վերահսկելի քվեարկությունը կամ քվեարկության մասնակցության վերահսկելիությունը, եթե դրանք տպագրվում են, այն երկրները, որոնք գնացել են այդպես, բախվել են այլ խնդրի՝ երբ քվեարկության չմասնակցածներն են որոշակի հետապնդումների ենթարկվել: Ուստի, միջազգային ստանդարտներով՝ քվեարկության մասնակցությունը եւս համարվում է գաղտնի»:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Իսկ նախատեսված էլեկտրոնային ընտրությանը զուգահեռ թղթային ընտրության տարբերակի մասին էլ Թովմասյանն ասաց՝ «Երբ անձը մոտենում է հանձնաժողովի անդամին, մուտքագրվում է անձի նույնականացման քարտն ու էկրանին հայտնվում է նրա նկարը: Եթե հանկարծ մուտքագրվել են մի անձի տվյալներ, որն այդ ընտրատեղամասում չկա, ապա համարվելու է կարմիր, ապա թույլ չեն տալու քվեարկել: 2-րդ անգամ նույն քարտով եթե գա, այս դեպքում որոշակի ազդանշան կլինի, ոստիկան կհրավիրեն, որը դուրս կանի, ու անմիջապես դրանից հետո կտպվի ընտրական կտրոն»:

Այս եւ կրկնաքվեարկությունից խուսափելու մասին մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031