Լրահոս
Օրվա լրահոսը

Կկանոնակարգվի ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատողներին պարգևատրման գործընթացը

Հունվար 29,2016 16:14

Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Շիրակի մարզում նոր՝ 3-րդ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով ստեղծելու (ԲՍՓՀ) նպատակով: ԲՍՓՀ-ն տարեկան կփորձաքննի շուրջ 2600 անձի, ինչի արդյունքում կբարձրանա փորձաքննությունների որակը և քաղաքացիների անտեղի հերթեր չեն գոյանա: Կբարձրանա նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում մատուցվող մանկական ծառայությունների որակը, այդ թվում՝ մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի մշակման և կազմման:

Կառավարության որոշմամբ կկանոնակարգվի ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատողներին կատարողականների հիման վրա պարգևատրման գործընթացը, մասնավորապես սահմանելով աշխատողների կատարողականների կիսամյակային գնահատականների հիման վրա պարգևավճարի հաշվարկի հստակ մեխանիզմ:

Կհստակեցվի նաև մեկ կիսամյակի ընթացքում պետական իշխանության մարմնի աշխատակազմում և պետական իշխանության մի մարմնից պետական իշխանության մեկ այլ մարմին առանց աշխատանքի ընդհատման տեղափոխվելու դեպքերում այն աշխատողների պարգևատրման չափը, ովքեր ձեռք են բերել պարգևատրման իրավունք (կատարողականի կիսամյակային գնահատականը 75 տոկոս և ավելի է):

Կառավարության որոշմամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրվել է աշխատակազմի անվամբ գանձապետարանում արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ բացելու թույլտվություն՝ «Սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրի» ֆինանսավորումն ապահովելու նպատակով: Ծրագրի նպատակն է օժանդակություն ցուցաբերել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին, մասնավորապես, երեխաների պաշտպանության բարեփոխումների իրականացմանը, Հայաստանում ինտեգրված սոցիալական ծառայությունների հզորացմանը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ  ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031