Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցկեղի տարածվածությունը տարեկան 3-4 տոկոսով աճում է. փորձագետ

Հունվար 29,2016 16:07

2014 թվականին 100 հազար բնակչի հաշվարկով քաղցկեղից մահացության188 դեպք է գրանցվել:

Այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ ասաց «Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ» Գրիգոր Բադալյանը:

Ըստ նրա, անցած տարի կրկին 100 հազար բնակչի հաշվարկով, Հայաստանում արձանագրվել է քաղցկեղային հիվանդության 277 նոր դեպք: Պարոն Գրիգորյանն անհանգստացած է՝ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, քաղցկեղի տարածվածությունն աճում է տարեկան 3-4 տոկոսով:

«2010-ին Հայաստանում ունեցել ենք 7593 քաղցկեղով առաջնակի հիվանդ, իսկ 2014 թվականին ՝ 8365: Իսկ 2015-ի տվյալներն ամփոփված չեն»,- ասաց պարոն Գրիգորյանը:

Անդրադառնալով պատճառներին՝ նա մատնանշեց դրանցից մի քանիսը. «Սնունդը, կանցեռոգեն նյութերն ու ճառագայթումը, ծխախոտը… Հայաստանում տղամարդկանց մոտ առաջին տեղում թոքի քաղցկեղն է, կանանց մոտ՝ կրծքագեղձի քաղցկեղը»:
ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն էլ անդրադարձավ որոշ ժամանակ առաջ հրապարակված մի զեկույցի, ըստ որի, Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում քաղցկեղային հիվանդություններից մահացության թվով: Պարոն Բազարչյանն ասաց, որ զեկույցը հրապարակած կայքն իր համար անհայտ ծագումով է, և իր համար անհասկանալի է՝ ինչ տվյալներ են զեկույց հրապարակողները հիմք ընդունել. «Հայաստանը վատ իմաստով առաջին հորիզոնականում չէ քաղցկեղի տարածվածության առումով, եթե համեմատում ենք այլ երկրների հետ, բայց դա չի նշանակում, թե Հայաստանում ցուցանիշները ցածր են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031