Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից ԵՄ արտահանողների զգալի մեծամասնությունը, որոնք կարող էին դիմել, դիմել են, և նրանց շնորհվել է շուկայի հասանելիություն առանց մաքսատուրքի վճարման

Հունվար 29,2016 16:02

Այսօր Եվրամիությունը հրապարակել է Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի (GSP+) վերաբերյալ համապարփակ զեկույց 2014 – 2015թթ․ ժամանակահատվածի համար։ Սույն զեկույցը կարևորագույն օրինակ է առ այն, թե ինչպես է Եվրոպական միությունը ամրապնդում առևտրային հարաբերությունները գործընկեր երկրների հետ ինչպիսին Հայաստան է՝ միևնույն ժամանակ պահանջելով կայուն զարգացում և կառավարման ոլորտի բարեփոխումների իրականացում։

ԵՄ-ի Արտոնությունների ընդհանրացված համակարգը (GSP) մշակված է՝ միջազգային առևտրի միջոցով աջակցելու գործընկեր պետությունների տնտեսական զարգացմանը։ Այն սահմանում է նվազեցված կամ զրոյական սակագներ ԵՄ կատարվող ներկրումների համար՝ ԵՄ շուկաներ ավելի հեշտ հասանելիություն տրամադրելով։ Ռեժիմն օգնում է գտնել նոր գործարար հնարավորություններ և առևտրային եկամուտ ունենալ, ինչը նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության կրճատմանը և կայուն զարգացմանը շահառու երկրներում:

Մասնավորապես, Կայուն զարգացման և Կառավարման ոլորտի բարեփոխումների իրականացման Առանձնահատուկ Ռեժիմը՝ GSP+ տրամադրում է լրացուցիչ աջակցություն [տարիֆների բացարձակ վերացման միջոցով]  այն երկրներին, որոնք վավերացնում և արդյունավետ իրականացնում են մարդու իրավունքների, աշխատանքային իրավունքների, պատշաճ կառավարման և բնապահպանության վերաբերյալ 27 առանցքային միջազգային կոնվենցիաները։ Բարեփոխված GSP+ համակարգի 2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնելուց ի վեր ԵՄ-ն իրականացնում է ընդլայնված մշտադիտարկում պարտադիր հանձնառություններին շահառու երկրների համապատասխանության ուղղությամբ՝ սատարելով երկրների ջանքերին նշյալ կոնվենցիաների իրականացման գործում։

Հայաստանն օգտվում է բարեփոխված GSP+ համակարգից դրա ուժի մեջ մտնելուց ի վեր:

Բարեփոխված GSP+ համակարգի գործարկման վերաբերյալ այս առաջին կիսամյակային զեկույցը ներկայացնում է, թե ինչպես է Հայաստանը իրականացրել պարտադիր հանձնառությունները, որոնք որոնք ստանձնել է որպես GSP+-ին անդամակցելու պայման։ Այն հստակ անդրադառնում է Հայաստանի կողմից համապատասխան միջազգային կոնվենցիաների վավերացմանը և դրանց արդյունավետ իրականացմանը, դրանց վերաբերյալ հաշվետվողականությանը մշտադիտարկման միջազգային մարմիններին և ԵՄ-ն հետ համագործակցությանը մշտադիտարկման ընթացքում:

Սույն զեկույցը եզրակացնում է, որ GSP+ մշտադիտարկման առաջին փուլի ընթացքում Հայաստանը ուղղակի ջանքեր է ցուցաբերել՝ համապատասխանելու պարտադիր հանձնառություններին: Միաժամանակ Հայաստանը պետք է շարունակի և որոշ դեպքերում ավելացնի իր ջանքերը կոնվենցիաների իրականացման բարելավման ուղղությամբ, (ոչ պակաս կարևորությամբ ձգտելով ապահովել Հայաստանի քաղաքացիների համար մարդու իրավունքների ոլորտում բարելավումների ընկալումն առօրյա կյանքում) որպեսզի կարողանա շարունակել օգտվել GSP+ համակարգից։

Մասնավորապես՝ 2014-2015 թթ․ Հայաստանը համակողմանի ջանքեր է գործադրել՝ GSP+ ցուցանիշների համակարգում հատկորոշված այն թերություններին անդրադառնալու, որոնք առաջնայնորեն վերաբերում են օրենսդրական բացերին կամ անհամապատասխան օրենսդրությանը և իրազեկության բարձրացմանը։ Միևնույն ժամանակ Հայաստանի կառավարությունը պետք է շարունակի ակտիվացնել իր ջանքերը՝ լուծելու մարդու իրավունքների մի շարք դժվար հաղթահարելի խնդիրներ. մասնավորապես կապված դատական համակարգի և ընդհանրապես քաղաքական համակարգի անկախության և բարեվարքության, խոշտանգումներից և դաժան վերաբերմունքից պաշտպանող անբավարար օրենսդրական և իրավապահ շրջանակների հետ, ինչպես նաև կոռուպցիայի, փոքրամասնությունների նկատմամբ խտրականության, կանանց նկատմամբ խտրականության և բռնության, ինչպես նաև մանկական աղքատության վերաբերյալ անբավարար օրենսդրական հենքերի հետ։ Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքներին, Հայաստանի օրենսդրությունը և պաշտոնական աշխատաշուկայի աշխատակարգերը լայն իմաստով համապատասխանում են Աշխատանքի միջազգային կազմակերպության հիմնարար կոնվենցիաներին։ Այնուամենայնիվ, երկուսն էլ պետք է բարելավվեն մի շարք առումներով, մասնավորապես գործատուների և աշխատողների համար միավորման ազատության, աշխատանքային պայմանների ավելի կանոնավոր և արդյունավետ ստուգման և աշխատավայրում խտրականության կանխման կետերով, զուգահեռ Հայաստանի ջանքերին՝ ուղղված չկարգավորվող զբաղվածությունը նվազեցնելուն։ Հայաստանը շարունակում էր ջանքեր գործադրել՝ պաշտպանելու շրջակա միջավայրը իրավական շրջանակի ներդրման և մի քանի ոլորտներում (օրինակ՝ օդի, ջրի, բնության պահպանություն) կոնկրետ օրենսդրության ներմուծման միջոցով։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը մեծապես օգտվում է բնապահպանությանը և կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին ուղղված ԵՄ զգալի աջակցությունից և մտադիր է շարունակել այդպիսի գործելաոճը՝ նաև ի նպաստ այս ոլորտներում իր հետագա առաջնահերթությունների և նպատակների։

Զեկույցում բերված փաստերի հիման վրա 2016 թվականին՝ մշտադիտարկման հաջորդ, երկամյա ժամանակահատվածի սկզբում կորոշվեն առաջնային գործողությունները։ Թեև դրանք կարող են արտացոլել խորն արմատացած և երկարաժամկետ խնդիրներ, այս թերությունների հաղթահարման ուղղությամբ կոնկրետ առաջընթացի մասին հստակ ապացույցները կակնկալվեն մշտադիտարկման հաջորդ ժամանակահատվածում։

Հայաստանի ստանձնած հանձնառությունների համապատասխանեցման ուղղությամբ կարողությունները զարգացնելու նպատակով՝ հնարավոր է սկսել մի շարք ծրագրեր:

Տարբեր գործընկերների հետ սերտ համագործակցությունն էական է GSP+-ի հաջողության համար: Բացի Հայաստանի իշխանություններից, ԵՄ-ն աշխատում է նաև մարդու իրավունքների և զբաղվածության տեղական և միջազգային փորձագետների հետ և ակտիվ երկխոսության մեջ է գտնվում Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։ Շատ դեպքերում քաղաքացիական հասարակությունը ողջունել է GSP+ ռեժիմը՝ որպես փոփոխությունները խթանող միջոց։

Հայաստանի կողմից GSP+ պարտավորությունների բավարարման վերաբերյալ հաջորդ զեկույցը կհրապարակվի մինչև 2017թ. նոյեմբերը:

Կոնվենցիաները, որոնք մշտադիտարկվում են GSP+ ռեժիմի ներքո, դասվում են հետևյալ չորս թեմատիկ խմբերի․

1) մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ յոթ կոնվենցիա (ընդդեմ խոշտանգումների, ընդդեմ խտրականության, կանանց, երեխաների և փոքրամասնությունների իրավունքների մասին, քաղաքացիական և քաղաքական իրավունքների, ներառյալ արտահայտվելու և միավորման ազատության մասին, արդար դատական քննության իրավունքի և դատական համակարգի անկախության մասին),

2) Աշխատանքի միջազգային կազմակերպության ութ կոնվենցիա աշխատանքային իրավունքների վերաբերյալ (ընդդեմ հարկադիր աշխատանքի և մանկական աշխատանքի, աշխատողների՝ հավաքականորեն կազմակերպվելու և բանակցելու մասին, ընդդեմ աշխատավայրում խտրականության և տղամարդկանց և կանանց համար հավասարաչափ վճարման մասին);

3) ութ կոնվենցիա բնապահպանության և կլիմայի փոփոխությունների վերաբերյալ (մշտադիտարկելու վտանգավոր թափոնները և վնասակար աղտոտիչները, ապահովելու կենսաբազմազանությունը և պաշտպանելու վտանգված տեսակները և պայքարելու կլիմայական փոփոխությունների դեմ); և

4) չորս կոնվենցիա պատշաճ կառավարման վերաբերյալ (աջակցելու երկրներին ամրապնդել իրենց կառավարման համակարգն ու հաստատությունները՝ ՄԱԿ-ի կոնվենցիան ընդդեմ կոռուպցիայի, ինչպես նաև ՄԱԿ-ի երեք կոնվենցիա, որոնք ձգտում են վերահսկել թմրանյութերի ապօրինի շրջանառությունը)։

GSP+ ռեժիմը զգալի առևտրային և տնտեսական նշանակություն ունի Հայաստանի համար: 2014 թ մոտավորապես 60 միլիոն եվրո (համարժեք 32 միլիարդ ՀՀ դրամին) արժողությամբ արտահանումների համար, որը կազմում է Հայաստանից ԵՄ արտահանումների ողջ ծավալի 26%-ը (228 միլիոն եվրո կամ 120 միլիարդ ՀՀ դրամ), Հայաստանն օգտվել է GSP+ ռեժիմից։ Հետևաբար այս արտահանումներն իրականացվել են զրոյական սակագներով։ Իրավիճակը բարելավվեց 2015թ առաջին կեսին, երբ 58 միլիոն եվրո (31 միլիարդ ՀՀ դրամ) արժողությամբ արտահանումները Հայաստանից դեպի ԵՄ օգտվեցին GSP+ ռեժիմից։ Սա արդեն կազմում է Հայաստանից ԵՄ արտահանման ողջ ծավալի 41 %-ը (144 միլիոն եվրո կամ 76 միլիարդ ՀՀ դրամ)։

Բացի այդ, Հայաստանից ԵՄ արտահանողների զգալի մեծամասնությունը, որոնք կարող էին դիմել, դիմել են, և նրանց շնորհվել է շուկայի հասանելիություն առանց մաքսատուրքի վճարման։ Հայաստանն օգտվում է GSP+ ռեժիմից հետևյալ ոլորտների արտահանումների համար՝ հագուստ, ալյումին, խեցգետին, հյութեր, ջեմեր և նպարեղեն, ընկուզեղեն և այլ ընդեղեն։

Տես նաև՝

https://europa.eu/rapid/press-release_IP-16-169_en.htm

https://trade.ec.europa.eu/doclib/press/index.cfm?id=1443

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Պատվիրակություն Հայաստանում

Քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031