Լրահոս
Օրվա լրահոսը

Օլանդը վերակենդանացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի գաղափարը

Հունվար 29,2016 15:47

Հունվարի 28-ին՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հրավիրած ընթրիքի ընթացքում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերակենդանացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի գաղափարը:

Ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Օլանդը նշել է, թե ինքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան-Պոլ Կոստային է վստահել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագծի մշակումը։ Նա նաեւ նշել է, որ խնդրել է Ժան- Պոլ Կոստային գտնել, թե Ֆրանսիայի իրավական օրենսդրության մեջ որոնք են այն ուղիները, որոնք հնարավորություն կտան պաշտպանել Հայոց ցեղասպանության հիշողությունը։

Հիշեցնենք, որ 2012 թվականին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը գրաքննել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացող օրենքի տեքստը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031