Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ՄԻՊ-ին կներկայացնի պետաիրավական հանձնաժողովը

Հունվար 29,2016 14:53

Արդեն ուժի մեջ է մտել նոր Սահմանադրության Մարդու իրավունքներին վերաբերող համապատասխան գլուխը, որի համաձայն՝ ՄԻՊ թեկնածու է ներկայացնելու ոչ թե Ազգային ժողովը, այլ՝ ԱԺ համապատասխան հանձնաժողովը:

Խորհրդարանում ընթացած «ծպտյալ» բանավեճից հետո որոշվեց, որ մարդու իրավունքների պաշտպանի հաջորդ թեկնածուին առաջադրելու է ԱԺ պետաիրավական հարցրով մշտական հանձնաժողովը:

Որոշ պատգամավորներ կարծում են, որ մարդու իրավունքների հանձնաժողովը պետք է ներկայացնի թեկնածու: Եվ քանի որ ՄԻՊ-ը հրաժարական է տվել՝ հանձնաժողովը մինչև ԱԺ քառօրյա նիստը պետք է ներկայացնի օմբուդսմենի նոր թեկնածու: Ըստ նոր կարգի՝ թեկնածու է ներկայացնելու հանձնաժողովի անդամների 1/3-րդը:

Հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորներն առարկեցին թեկնածուի ներկայացման համամասնության վերաբերյալ: Պատճառաբանությունը հետեւյալն է` քանի որ հանձնաժողովում մեծամասնություն է կազմում իշխող Հանրապետական խմբակցությունը, ստացվում է, որ ՄԻՊ թեկնածուի ներկայացման հարցը ՀՀԿ-ի մենաշնորհն է:

«Հանձաժողովում բացի գործող մեծամասնությունից՝ այլ խմբակցություններ չունեն մեկ երրորդով պատգամավորների ներկայացվածություն, դրա համար կամ պետք է 1/3-րդի համամասնությունը փոքրացվի, կամ ամեն մի պատգամավորի հնարավորություն տրվի ներկայացնելու իր թեկնածուն: Հակառակ դեպքում կստացվի, որ միայն ՀՀԿ-ն է ներկայացնելու թեկնածու»,- ասաց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա հետ համաձայն էր նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Hovhannes_Sahakyan_2Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ համաձայնեց ընդդիմադիրների դիտարկումներին: Հարցը կքննարկվի, հավանական է, կվերանայվի. «Իսկապես, քննարկման առարկա կդարձնենք, մեր մոտեցումը դրական է ու մեկ երրորդի հարցը գուցե վերանայվի: 1/3-րդը պետք է նվազեցվի կամ իրավասությունը վերապահենք բոլոր պատգամավորներին, որ բոլոր անդամները ներկայացնեն թեկնածու: Հավանաբար, շեմը կիջեցնենք 1/5-րդի: Հարցը քննարկելի է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031