Այսօր՝ հունվարի 29-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Գյուղի 10-րդ փողոցի 24 տանը տղամարդու կախված դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան 2-րդ հարկի սանդուղքների տակ հայտնաբերել են տանտիրոջ՝ 37-ամյա Գ. Ա.-ի դին: Ոստիկաններն ու քննիչները տան բակի մի քանի հատվածներում հայտնաբերել են նաև արյան հետքեր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը ոստիկաններին հայտնել է, որ ամուսինը գիշերը տուն է եկել ծեծված, արնաշաղախ վիճակում և հայտնել է, որ անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու իր մոտ եղած ողջ գումարը հափշտակել են:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում